Կարևոր իրադարձություններ

Տարվա սկզբից Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցի 105 դեպք՝ երկուսը մահվան ելքով

02 Նոյեմբեր, 2015 22:11
Տարվա սկզբից Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցի 105 դեպք՝ երկուսը մահվան ելքով

2015 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը ստացել է օձի խայթոցի 105 դեպքի վերաբերյալ ահազանգ: Նախորդ տարի ծառայությունը գրանցել է օձի խայթոցի 103 դեպք:

Նշենք, որ այս տարի հանրապետությունում օձի առաջին խայթոցը գրանցվել է մարտի 3-ին, իսկ 2014 թվականին` մայիսի 8-ին:

Այս տարի օձի խայթոցի գերակշռող դեպքերն արձանագրվել են Արարատի մարազում (19), 2014-ին` Արմավիրի մարզում (22):

105 դեպքից 69-ը տուժածի կատարվել է օձի հակաթույն, իսկ 36-ը չեն ունեցել բժշկական ցուցումներ, սակայն գտնվել են բժշկի հսկողության տակ:

Ցավոք, արձանագրվել է օձի խայթոցի 2 մահվան դեպք:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ խայթոցի դեպքերն ընդգրկված են անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների եւ վիճակների ցանկում, ուստի բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում են անվճար հիմունքներով:

Լրահոս

Դիտել ավելին