Եկեղեցական բարեփոխումների ուսումնասիրման Պապի հանձնաժողովի երկու անդամներ ձերբակալվել են գաղտնի փաստաթղթերի արտահոսքի գործով։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Վատիկանին։
Իսպանացի հոգևորական Լյուսիո Անխել Վալյեխո Բալդան և հանձնաժողովից Ֆրանչեսկա Չաոուկին ձերբակալվել են ու հարցաքննվել կիրակի։
Չաոուկին ավելի ուշ ազատ է արձակվել, քանի որ համաձայնել է համագործակցել քննության հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հանձնաժողովը ստեծվել է պապի նախաձեռնությամբ՝ կաթոլիկ եկեղեցու տնտեսական բարեփոխումների հարցերով խորհրդակցությունների համար։