Կարևոր իրադարձություններ

Ծխելը շիզոֆրենիա է առաջացնում

03 Նոյեմբեր, 2015 18:05
Ծխելը շիզոֆրենիա է առաջացնում

Ծխախոտային արտադրանքներում պարունակվող քիմիական միացությունները կարող են մարդու մոտ հոգեկան շեղումների, օրինակ՝ շիզոֆրենիայի առաջացման պատճառ դառնալ։ Այս մասին ասվում է Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների հետազոտությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Բժիշկները եկել են այն եզրակացության, որ մարդկանց 57 տոկոսը, ում մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարման առաջին նշաններ, պարբերաբար ծխախոտ են ծխել։ Բացի այդ, գիտնականներն ընդգծել են, որ հոգեկան հիվանդների շարքում ծխողների թվը եռակի շատ է, քան չծխողների մոտ։

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելն իսկապես պետք է ընկալել որպես հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկի հնարավոր գործոն»,- ասել է բժիշկ Ջեյմս Մաքաբին։

Նիկոտինի օգտագործման պատճառով դոֆամինի մակարդակի բարձրացումը շիզոֆրենիայի առաջացման լավագույն բացատրություն է։ Հետազոտությանը մասնակցել են 15 հազար ծխողներ և 272 հազար չծխողներ։

Լրահոս

Դիտել ավելին