Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանի եղբորորդին խնջույքի ժամանակ կրակոցներ է արձակել. «Ժողովուրդ»

03 Նոյեմբեր, 2015 07:49
Վարդան Ղուկասյանի եղբորորդին խնջույքի ժամանակ կրակոցներ է արձակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի եւ կրակոցներ արձակել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այգում գտնվող քաղաքացիները վախից փախել են, իսկ  ավելի ուշ նրանց ասել են, թե պարզապես խնջույքի մասնակիցները օդ են կրակել, եւ որեւէ արտառոց բան չկա: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Լրահոս

Դիտել ավելին