Կարևոր իրադարձություններ

RIA.ru Տուլայում շրջված ավտոբուսում Հայաստանի քաղաքացիներ են եղել (տեսանյութ)

03 Նոյեմբեր, 2015 10:15
RIA.ru Տուլայում շրջված ավտոբուսում Հայաստանի քաղաքացիներ են եղել (տեսանյութ)

Ուղևորատար ավտոբուսը, որը Մոսկվա-Երևան երթուղին է կատարել, Ուզլովայա քաղաքի մոտ կողաշրջվել է:Ըստ վերջին տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածների թիվը 42 է կազմում: Նրանցից 7-ը մահացել է:

«Ըստ վերջին տվյալների՝ բոլոր մահացած անձիք Հայաստանի քաղաքացիներ են եղել»,- հայտնում է աղբյուրը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը, նոյեմբերի 3-ին ժամը 03.10-ին՝ (02.10-ին մոսկովյան ժամով) հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Տուլա շրջանի Ուզլովայա քաղաքում ավտոբուս է կողաշրջվել: Այն կատարում էր Մոսկվա-Երևան երթուղին:Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում վիրավորվել է 42 մարդ, որոնցից յոթը մահացել է: 

Լրահոս

Դիտել ավելին