Կարևոր իրադարձություններ

Երկու Airbus А321 օդանավեր վերսկսել են թռիչքները

03 Նոյեմբեր, 2015 11:00
Երկու Airbus А321 օդանավեր վերսկսել են թռիչքները

«Կոգալիմավիայի» երկու  А321 օդանավեր վերսկսել են թռիչքները: Օդանավերն անցել են բոլոր համապատասխան զննումները: Այս մասին հայտնել է ավիաընկերության աշխատակիցը:

«Երկու օդանավ է ստուգվել, դրանք արդեն ենթակա են օգտագործման: Թռիչքներն իրականացվում են ըստ ժամացուցակի»,-հայտնել է նա:

Ըստ իր խոսքերի՝ երրորդ օդանավը դեռ պետք է դեռ ստուգում անցնի: Ինչ վերաբերում է չորրորդին՝ այն դեռ երկար ժամանակ կմնա Թուրքիայում հետազոտության համար:Եգիպտոսում կործանված ինքնաթիռից հետո տրանսպորտի գծով դաշնային ծառայությունը «Կոգալիմավիայի» բոլոր ինքնաթիռները ստուգման է ուղարկել: 

 

Լրահոս

Դիտել ավելին