Կարևոր իրադարձություններ

«Արմենիա Լայթ Հաուս» բարգործական կազմակերպությունում մահացած 1 ամսական Վաչեն բացարձակ առողջ է եղել. Ի՞նչը կարող էր մահվան պատճառ դառնալ

03 Նոյեմբեր, 2015 12:27
«Արմենիա Լայթ Հաուս» բարգործական կազմակերպությունում մահացած 1 ամսական Վաչեն բացարձակ առողջ է եղել. Ի՞նչը կարող էր մահվան պատճառ դառնալ

Shamshyan.com-ը գրում է. «Արմենիա Լայթ Հաուս» բարգործական կազմակերպությունում նոյեմբերի 3-ին՝ գիշերը 03:00-ի սահմաններում մահացած 1 ամսական Վաչեն առողջական խնդիրներ չի ունեցել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա Լայթ Հաուս»-ի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը:

Նա նշեց, որ փոքրիկը հենց այդ օրն է բժշկի մոտ ստուգման ենթարկվել եւ ոչ մի առողջական խնդիր չի ունեցել:

«Նա բացարձակ առողջ է եղել: Ընդամենը այսքանը կարող եմ ասել»,- ավելացրեց կազմակերպության փոխտնօրենը, ինչպես նաեւ չմանրամասնեց՝ իրենց բարեգործական կազմակերպությունում ապաստանած փոքրիկի մայրը բռնության զո՞հ է եղել, թե՞ անոթեւան՝ նշելով, որ այս պահին նախաքննություն է ընթանում եւ միայն նախաքննության ավարտից ետո կարող է մանրամասներ ներկայացնել: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին