Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ ՌԴ Տուլայի շրջանի Ուզլովսկի շրջանի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը: Այն պատկանել է «Կինգ Դելյուքս»-ին:
Yerkir.am-ին ընկերությունից տեղեկացրին, որ ընկերության տնօրենը` Արթուր Հարությունյանը /Պալաչ/, լուրն իմանալուն պես, մեկնել է Մոսկվա: «Գնացել է՝ տեղում իրավիճակին ծանոթանալու: Արդեն հասել է երևի»,- ասացին ընկերությունից: