Կարևոր իրադարձություններ

Ամբաստանյալն իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել

03 Նոյեմբեր, 2015 14:13
Ամբաստանյալն իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Կարեն Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչի թելադրանքով՝ ցմահ ազատազրկման դատապարտվելու սպառնալիքի տակ, իր ցուցմունքում գրել է, թե, իբր, իրեն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել քաղաքացի Վ. Ղ.-ն, մինչդեռ իրականում դանակով իրեն հարվածներ է հասցրել քաղաքացի Ա. Ի.-ն, ում ինքը սպանել է, տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության ավագ քննիչի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Դիտել ավելին