Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել անհրաժեշտ կայունությունն ու ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար

03 Նոյեմբեր, 2015 16:11
Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել անհրաժեշտ կայունությունն ու ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը» (https://www.cba.am/AM/pperiodicals/fin_stab_I.pdf):

2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքումշարունակել են արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներիտնտեսականակտիվության դանդաղումըՀայաստան ներհոսող տրանսֆերտների ու մեր երկրիցարտահանման նվազումըԲանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով և շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանիբանկայինհամակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի և կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար:

201թառաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության և ֆինանսա­կան կայունության վրա ազդող հիմնական արտաքինռիսկերը պահպանվել ենսակայն նկատվել է վերջիններիսազդեցության աճՄասնավորապեսմիջ­ազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքինսպառման, տնտեսական աճի դանդաղ­մանը: Նշված զարգացումները բացասաբար են ազդել տնային տնտեսությունների եկամուտների, ձեռնարկությունների վարկունակության վրաԿիսամյակի ընթացքում տնտեսական աճը խթանելու նպատակով պետական բյուջեն ունեցել է ընդլայնողական ազդակ, ՀՀ ԿԲ-ն ևս տարեսկզբի համեմատ թուլացրել է դրամավարկային պայմանները:

Մակրոտնտեսական ռիսկերի աճի, 2014 թտարեվերջին դրամի արժեզրկմանինչպես նաև նախորդող տարիներինարձանագրված վարկային պորտֆելի արագատեմպ աճիպայմաններում պահպանվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճի միտումը, որը, սակայն, տարածաշրջանի երկրների համեմատ գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում:Կենտրոնական բանկը շարունակել է բանկային համակարգի առավել հաճախակի ու բազմակողմանի սթրես թեստավորումը, ինչպես նաև կիրառել է մի շարք պրուդենցիալ կարգավորման գործիքներ՝ վարկային ռիսկի զսպման նպատակով: Վատորակ վարկերի աճի և տոկոսային մարժայի նվազման արդյունքում նվազել է բանկերի շահութաբերությունը: 2014 թ. դեկտեմբերին ԿԲ կողմից բարձրացվել է առևտրային բանկերի նվազագույն կապիտալի պահանջը մինչև 30 մլրդ դրամ (վերջնաժամկետը 2017 թ.), ինչը ենթադրում է բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, լրացուցիչ բարձիկ է ստեղծում երկարաժամկետում ռիսկերի կլանման համար:

Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնումսակայն վերջիններիսմասնաբաժինը ֆինանսական համակարգումշարունակում է մնալ բավականին փոքր:

Ընդհանուր առմամբֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսևորել են աճի միտումսակայն կառավարելի ենևֆինանսական համակարգը ունակ է դիմակայելուտարբեր տիպի ցնցումներին:

Լրահոս

Դիտել ավելին