Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում վթարված հայկական ավտոբուսի զոհերից եւս 4-ի անունը հայտնի է

03 Նոյեմբեր, 2015 16:20
ՌԴ-ում վթարված հայկական ավտոբուսի զոհերից եւս 4-ի անունը հայտնի է

Հայտնի է դարձել նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի մահացած ուղեւորներից եւս 4-ի անունը:

ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մահացած ուղեւարներն են

Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.),

Հրաչ Բադալյան,

Գագիկ Ստեփանյան,

Վաղուշ Ստեփանյան:

Նշենք, որ մինչեւ այդ հայտնի էր դարձել, որ հիվանդանոցում մահացել է Սպարտակ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Լրահոս

Դիտել ավելին