«Միլանի» դարպասապահ Դիեգո Լոպեսը չի մասնակցել իր թիմի վերջին 3 խաղերին:
Իսպանացի դարպասապահը խոսել է վնասվածքի և ապաքինման ժամկետի մասին.
«Մի քանի ամիս է վնասվածք ունեմ, որն արդեն բուժման կարիք ունի: Արել եմ ամեն ինչ, որպեսզի չհիասթափեցնեմ մարզչին: Ցավը չի անցել և ես պետք է բուժման ենթարկվեմ: Բաց կթողնեմ առաջիկա 2 շաբաթները»,- գրել է դարպասապահը սոցցանցերից մեկում:
Նշենք, որ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Լոպեսը 8 հանդիպման է մասնակցել՝ ընդունելով 14 գոլ: