Մեքսիկայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միգել Էրերան նշանակվել է «Տիխուանայի» գլխավոր մարզիչ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մասնագետը Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել էր Ֆիլադելֆիայի օդանավակայանում լրագրողին հարվածելու համար:
47-ամյա մասնագետը «Տիխուանայում» աշխատանքի կանցնի 2016-ի հունվարից: