Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մկանային վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել մի քանի շաբաթով: Այդ մասին հայտնել է «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Այսօր Ֆալկաոն մկանային վնասվածք է ստացել: Մի քանի շաբաթ նա դուրս չի գա խաղադաշտ»,- «Չելսի»-ի Twitter-ի պաշտոնական էջը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 9 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում, մեկ գոլ խփել: