Կարևոր իրադարձություններ

Հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործությունները կհնչեն «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում

03 Նոյեմբեր, 2015 20:00
Հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործությունները կհնչեն «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում  իրականացող հեղինակավոր «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 4-ին  կկատարվեն հայ հեղինակների՝ Ժիրայր Շահրիմանյանի և Արման Ղուշյանի  ստեղծագործությունները:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, 37-րդ անգամ իրականացող  փառատոնի այս համերգի ընթացքում կհնչեն երգեհոնային ստեղծագործություններ: Կոմպոզիտոր  Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործություններից կհնչի «4 բագատել երգեհոնի համար», իսկ Արման Ղուշյանի ստեղծագործություններից՝ «Patchworks»-ը: Երկու հայ հեղինակների ստեղծագործությունները կհնչեն միջազգային մրցույթների դափնեկիր Կոնստանտին Վոլոստնովի կատարմամբ: Նույն երեկոյի ընթացքում կկատարվեն նաև  ԱՄՆ-ից և ՌԴ-ից թվով 9 կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգը կեզրափակվի Վիլյամ Բոլկոմի ստեղծագործության կատարմամբ:

Լրահոս

Դիտել ավելին