Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է լիբանանյան ծագմամբ ամերիկացու կալանավորելու մասին, որը սերտը կապեր ունի ԱՄՆ-ի հետախուզության ու ամերիկյան ռազմական կառույցների հետ։ Այդ մասին հայտնել են գործակալության աղբյուրները։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իրանը լուսանկարներ ունի, որտեղ կալանավորված Նազար Զական զինվորական հանդերձանքով պատկերված է ԱՄՆ-ում գտնվող Ռիվերսայդի Ռազմական ակադեմիայում։
2014 թվականի օգոստոսին Զական Թեհրանում մասնակցել է IT տեխնոլոգիաների ցուցահանդեսին՝ որպես արաբական ընկերություններից մեկի տնօրեն։