ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 2-ին վերացրել Է Իրանին դեղամիջոցներ եւ բուժսարքավորումներ մատակարարելու սահմանափակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է գերատեսչության կայքում հրապարակված փաստաթուղթը:
«Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը, իրանական գործարքների եւ պատժամիջոցների վերաբերյալ 31 CFR-ի 560 մասի կանոնների համաձայն, թույլատրում Է բժշկական ապրանքների ու բժշկական պարագաների արտահանումը կամ վերաարտահանումը Իրան»,-ասված Է փաստաթղթում:
Հաջորդիվ ներկայացվում Է բժշկական այն ապրանքների ցուցակը, որոնց արտահանումն ավելի վաղ արգելված Էր ԱՄՆ-ից:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: