Կարևոր իրադարձություններ

20 տարի առաջ նա վախենում էր դստեր դեմքը ցույց տալ մյուսներին, իսկ հիմա… (լուսանկարներ)

03 Նոյեմբեր, 2015 23:27
20 տարի առաջ նա վախենում էր դստեր դեմքը ցույց տալ մյուսներին, իսկ հիմա… (լուսանկարներ)

Հոնգկոնգից Մուի Տոմաս անունով այս աղջիկը տարբերվում է մյուսներից։

22-ամյա չինուհին տառապում է հազվադեպ գենետիկ հիվանդությամբ՝ իխտիոզով։ Այս հիվանդության ժամանակ մարդու մաշկին թեփ է առաջանում, որը շատ նման է ձկան թեփին։ Գիտնականները մինչև այսօր չեն կարողանում հասկանալ հիվանդության առաջացման պատճառները։ Հայտնի է միայն, որ այս հիվանդությամբ ծնված երեխաների 90 տոկոսը մահանում է։

Այսպիսի հիվանդության ժամանակ յուրաքանչյուր շփում շրջակա աշխարհի հետ հիվանդին ցավ է պատճառում, չէ՞ որ նրա մաշկը չնայած կոշտ է, սակայն միաժամանակ և բավականին նուրբ։ Երբ Մուիի կենսաբանական ծնողները տեսան՝ ինչ տեսք ունի իրենց դուստրը, չցանկացան իրենց կյանքը տառապանքի մեջ անցկացնել ու նորածնին թողեցին ծննդատանը՝ բախտի քմահաճույքին։

Սական այս անսովոր փոքրիկը շուտով հետաքրքրեց երիտասարդ ընտանեկան մի զույգի։ Թինա և Ռոջեր Թոմասները շաբաթը մի քանի անգամ այցելում էին երեխային։ Հիվանդանոցի բուժանձնակազմն արդեն ցանկանում էր «անպետք» երեխային հանձնել որբանոց, սակայն Թոմասների ընտանիքը ժամանակին իրենց պատրաստակամությունը հայտնեց Մուիին որդեգրելու մասին։
Դրանից հետո նրա կյանքը կտրուկ փոխվեց։

Տարիներ էին անցնում, ու Մուին պայքարում էր գոյատևելու մեր դաժան աշխարհում իր սարսափելի հիվանդության հետ։ Շատ մարդիկ իրենց աչքերին չէին հավատում, երբ տեսնում էին աղջկան. նրանք չգիտեին, որ այսպիսի բան նույնիսկ հնարավոր է։ Դպրոցում հասակակիցները նրան ծաղրում էին՝ անվանելով «ձուկ-աղջիկ»։ Մինչդեռ Մուին ուշադրություն չէր դարձնում վիրավորանքներին ու ժպիտով պատասխանում նույնիսկ ամենաանտանելիներին։ Դրանից հետո ծաղրողներին ոչինչ չէր մնում, քան նրան ի պատասխան ժպտալը։

Բայց ամեն ինչ չէ, որ հարթ էր անցնում, և Մուին ինքասպանության մի քանի փորձ էր կատարել։ Ավելին, դպրոցի տնօրենը նույնիսկ հատուկ հրաման էր ստորագրել, որտեղ ասվում էր, որ Մուին իրավունք չունի հայտնվել դպրոցի որոշակի տարածքում, քանի որ աշակերտներից մեկը նրանից մահացու վախենում է:

Մի անգամ մի կին փողոցում թքեց կնոջս երեսին՝ բղավոցներով կշտամբելով, թե ինչու ենք մենք այրել Մուիին։ Մենք բոլորս չափազանց ծանր ենք տանում այսպիսի պահերը, սակայն չենք դադարում մեր դստերը ցույց տալ, թե ինչն է կարևոր այս կյանքում։ Մենք ցանկանում ենք, որ նա ուրախանա ամեն վայրկյանով, քանի որ երբեք չգիտես, թե ինչ է սպասվում հաջորդ շրջադարձին,- ասել է Մուիի հայրը։

Բարեբախտաբար, դժբախտ Մուին ոլորտ է գտել որտեղ կարող է ինքադրսևորվել։ Նա երազում է մրցավար դառնալ ռեգբիի միջազգային մրցումներին։ Աղջկա երազանքի իրականացման համար նրան օգնում է Հոնգկոնգում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց օգնող կենտրոններից մեկը։

Հաճախ մարդիկ ամաչում են մյուսներին ներկայանալ այնպիսին, ինչպիսին կան։ Ես որոշել եմ մարտահրավեր նետել հասարակությանն ու զբաղվել նրանով, ինչ սիրում եմ, – ասել է Մուին։

Լրահոս

Դիտել ավելին