Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ ինքնաթիռի կործանման վայրում փրկարարական և որոնողական աշխատանքներն ավարտվել են: Նախարարների պալատի պաշտոնական ներկայացուցիչ Հուսամ ալ-Կավիշը լրագրողներին հայտնել է, որ փրկարարական խմբերն ավարտել են իրենց աշխատանքները:
Եգիպտական անվտանգության ուժերն աղետի վայրում են: Այնտեղ է նաև ռուսական մի խումբ, որը դեռ շարունակում է որոնողական աշխատանքները: