Միգրացիոն հարցով ԵՄ արտգործնախարարների նոր արտակարգ հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Աթենքի օդանավակայանում՝ 30 ներգաղթյալներից կազմված առաջին խմբի՝ Լյուքսեմբուրգ ուղարկման արարողությանը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
«Հուսով եմ՝ մենք կկարողանանք շարունակել առանց անջատարար պատերի միասնական Եվրոպայի կառուցումը»,- ասել է նա։