«Ռուսաստանի հայերի միյություն» կազմակերպությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նոյեմբերի 3-ին Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսի խոշոր վթարի կապակցությամբ:
Ներկայումս, դեպքի վայրում գործում է Ռուսաստանում հայերի միության շտաբը, որի գործնեությունն է համակարգում Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքում գտնվող ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:
Ռուսատանի հայերի միությունը ՌԴ պետական մարմինների և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան հետ միասին իրականացնում է բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ աջակցություն ցուցաբերելու բոլոր տուժածներին և նրանց հարազատներին: Մասնավորապես, կապ է հաստատվում զոհվածների հետ, աջակցություն է ցուցաբերվում զոհվածների դիակները Հայաստան տեղափոխելու գործում: Տուժածներին տրամադրվում է բարձր որակավորված բուժօգնություն: Ավտոբուսի մյուս ուղևորները տեղափոխվել են հյուրանոցներ և անհրաժեշտության դեպքում կուղարկվեն Հայաստան:
Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ով այս դժվար պահին իր համերաշխությունն է հայտնում և մեզ հետ անում ամեն ինչ, որպեսզի այս դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներն իրենց չզգան միայնակ:
Ռուսաստանում հայերի միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին և բարեկամներին: