«Տեղում զոհված են եղել 5-ը, այնուհետեւ 3-ը տարբեր ժամկետներում մահացել են հիվանդանոցներում: Տվյալ պահին ունենք 26 տուժած, որոնք ստանում են բուժում, զոհվածների թիվը չի փոխվել»,- այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, անդրադառնալով երեկ Տուլայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքով՝ ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, որը երեկվանից սկսել է գործել:
«Երեկոյան 9-ի սահմաններում աշխատանքային խումբ է մեկնել Տուլա, այսօր առավոտյան նիստ է գումարվել Տուլայի գուբերնիայի մասնակցությամբ: Քննարկվել են հիվանդների դասակարգման եւ տեղափոխման հետ կապված հարցեր»,- նշեց Խանգելդյանը:
Խոսելով վթարից տուժածների մասին՝ նա ասաց, որ 26 տուժած կա, ովքեր գտնվում են Ուզլովայա, Կիրեևսկի եւ Նովոմոսկովսկի հիվանդանոցներում: Ուզլովայա հիվանդանոցում գտնվող 15 տուժածներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 2-ը ծանր, իսկ 2-ը ծայրահեղ ծանր վճակում են:
«Այսօր քննարկվել է եւ դիտարկվել է ծանր վիճակում գտնվող հիվանդներին Մոսկվա տեղափոխելու հարցը, հակված են, որ ծայրահաղ ծանր հիվանդներին տեղափոխեն Մոսկվա: Այսօր դա պետք է պարզվի: Հանձնաժողովը պետք է լինի երեք հիվանդանոցներոմ եւ տեղում կկայացվեն որոշումներ յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ: Դիտարկվում է համատեղ ջանքերով, տարբերակներ է քնարկվում, ՌԴ ԱԻՆ-ի եւ ՀՀ կառավարության հետ համատեղ հոգալ տեղափոխման ծախսերը: Հարցը քննարկման փուլում է»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Հարցին՝ զոհված քաղաքացիների մարմինները ե՞րբ կտեղափոխվի Հայաստան, Խանգելյանը պատասխանեց.«Մահացածները տեղափոխելու ժամանակը դեռ հստակ չի, բայց կարվի սեղմ ժամկետներում»: