Կարևոր իրադարձություններ

Պետական պարտքի առումով կառավարում չի եղել

04 Նոյեմբեր, 2015 15:25
Պետական պարտքի առումով կառավարում չի եղել

Օրեր առաջ Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ԱԺ-ում ներկայացրեց 2016թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Ըստ Սաֆարյանի  2016թ.-ին ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50%-ի շեմին: Տնտեսական աճը կազմելու է 2,2%, իսկ բյուջեի դեֆիցիտը՝ 190,74 մլրդ դրամ:

«Արտաքին պարտքը, որպես այդպիսին ամբողջ աշխարհով ընդունված կատեգորիա է, պայամանավորված այն հանգամանքով, որ պետական գործառույթների իրականցման համար ոչ վատագույն  միջոցներից մեկն  են  հանդիսանում փոխառու միջոցները: Ամբողջ պարտքի բովանդակությունը, կարևորությունը և մեծամասնությունը կայանում է մի բանում՝ որքանո՞վ են մենք այդ պարտքը ռացիոնալ օգտագործում»: Shabat.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ըտս տնտեսագետի՝ ամբողջ անցած տարվա կտրվածքով ՀՀ-ում պետական պարտքի առումով եղել է վատ կառավարում կամ ընդհանրապես կառավարում չի եղել: Յուրաքանչյուր տարվա բյուջեից անհրաժեշտ քանակի՝ մայր գումարի և տոկոսների համար, հանվել  է գումարը և սպասարվել է արտաքին պարտքը, բայց միևնույն ժամանակ ակտհայտորեն դա ոչ ռացիոնալ մոտեցում է եղել :

«Փաստորեն պարտքը օգտագործվում է  տարբեր տեսակի նախագծեր, ծրագրեր այդ թվում նաև սոցիալական խնդիրներ լուծելու համար, եթե այդ պարտքը նման նպատակներ չի հետապնդում, ապա պարտքեր կուտակելն ու այն սպասարկելը ամեն երկրի համար կդառնա օղապարան»:

«Քանակական մակարդակի կտրվածքով 190 մլրդ  դրամի դեֆիվիցիտը այդ թիվը կլինի, թե այլ թիվ կլինի, հարցը կայանում է նրանում, թե որքան նպատակային կօգտագործվեն այդ գումարները: Եթե մենք դա օգտագործենք, այնպես, որը անհետաձգելի խնդիրների համար չի լինի, դա կլինի մի գումար, որը ջրի վրա գրված է, իսկ մեր սերունդները՝ պետք է փակեն այդ պարտքը: Պարտքը որպես այդպիսին վատ ինստիտուտ չէ, եթե իսկապես դրանով գործունեություն է ծավալվում, ծրագիր է իրականացվում»,- եզրափակեց տնտեսագետ Բոստանջյանը:

Նշենք, որ ըստ 2016թ.-ի նախագծի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 1.219.5 մլրդ դրամ՝առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի, ծախսերի գծով՝ 1.411.9 մլրդ դրամ ՝առանց միջբյուջետային փոխանցումների, դեֆիցիտը՝ 192.4 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետության համայնքների 2016 թվականի բյուջեները կկազմեն՝ եկամուտների գծով՝ 129.0 մլրդ դրամ՝ ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները, ծախսերի գծով՝ 130.6 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 1.6 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեն կկազմի` եկամուտների գծով՝ 1.183.0 մլրդ դրամ , ծախսերի գծով` 1. 373.74 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 190.74 մլրդ դրամ»:

 

Լրահոս

Դիտել ավելին