Կարևոր իրադարձություններ

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

04 Նոյեմբեր, 2015 16:10
Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն, վկայակոչելով Reuters գործակալությունը:

Հրաժարականի մասին որոշումը կայացվել է Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում հրդեհի դեպքին հաջորդած՝ իշխանությունների հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերից հետո։

«Վիկտոր Պոնտան հրաժարվում է իր մանդատից։ Ինչ-որ մեկը պետք է ստանձնի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Դա լուրջ գործ է, և մենք խոստանում ենք իրավիճակի արագ լուծում»,-հայտարարել է իշխող կուսակցության ղեկավարը։

Նախօրեին ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել հանրահավաքին՝ պահանջելով երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայի, արտգործնախարար Գաբրիել Օպրայի և շրջանի, որտեղ եղել է ակումբը, ղեկավարի հրաժարականը։

Colectiv գիշերային ակումբում հրդեհը տեղի էր ունեցել շաբաթ օրվա գիշերը՝ հոկտեմբերի 31-ին, հրավառության շոուի ժամանակ, մարդիկ չէին կարողացել դուրս գալ այրվող շենքից հրմշտոցի և միայն մեկ բաց մուտքի պատճառով։

Լրահոս

Դիտել ավելին