ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանըհեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են ռուս-թուրքական համագործակցությանը, Բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի հերթական նիստին, առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնելԱնթալիայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում։
Նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ Վիեննայում հոկտեմբերի 30-ին կայացած «աջակցության խմբի» նախարարական հանդիպումների արդյունքների համատեքստում։
Պուտինն Էրդողանին շնորհավորել է նոյեմբերի 1-ին կայացած ընտրություններում «Արդարությունև զարգացում» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։