Shamshyan.com-ը գրում է. Այսօր` նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի 8-րդ նրբանցքի 8-րդ տան բնակիչ, 40-ամյա Հայկ Նազարյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 34 NV 385 համարանիշի և Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ, 45-ամյա Մխիթար Մխիթարյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 24 ՕՏ 181 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mitsubishi-ի ուղևորներ, Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 22 տան բնակիչներ, ֆելիքս Խաչատրյանն ու Սիլվա Շահբազյանը և Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, Սուսաննա Մովսիսյանը մարմնական վնասվաքներով տեղափոխվել են` մի մասը` Չարենցավանի, մի մասը` Հրազդանի բժշկական կենտրոններ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի , հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Ավելին՝ այստեղ