Դոնբասում ուկրաինական կողմից հաշտության խախտման դեպքում ինքնահռչակ Դոնեցկի ազգային հանրապետությունը (ԴԱՀ) կվերսկսի ռազմակն գործողությունները: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով ԴԱՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյին:
«Հաշտությունը պայմանական է: Մեր տարածքները հետ վերադարձնելու երկու քաղաքական ճանապարհ կա: Ես կխոսեմ այդ մասին քանի դեռ դա չի իրականացվել»,- նշել է նա:
Զախարչենկոն հաղորդել է, որ Կիևի կողմից հաշտության խախտման դեպքում, ապստամբները կսկսի ռազմական գործողությունները այնտեղ, որտեղ հարկավոր է: