Կարևոր իրադարձություններ

Google-ն իր «խելացի» մեքենաներին սովորեցնում է փողոցում ճանաչել երեխաներին

04 Նոյեմբեր, 2015 19:38
Google-ն իր «խելացի» մեքենաներին սովորեցնում է փողոցում ճանաչել երեխաներին

Google-ն իր «խելացի» մեքենաներին սովորեցնում է փողոցում ճանաչել երեխաներին: Այս մասին հայտնում  է Gazeta.ru-ն՝ հղում տալով ընկերության պաշտոնական բլոգին:

Դրա համար Հելոուինի տոնին ընկերությունն առաջարկել է տարբեր կերպարներով երեխաներին վազվզել սենսորային մեքենաների առջև: Խնդիրը նրանում է, որ երեխաների պահվածքը փողոցում խիստ տարբերվում է մեծերի պահվածքից: Երեխաները փողոցում անկանխատեսելի են, մանավանդ տոն օրերին: Դրա համար շատ կարևոր է մեքենաներին սովորեցնել տարբերել երեխաներին մեկը մյուսից, նաև այլ օբյեկտներից:

Երեխաների անվտանգությունը Google ընկերության ավտոմատացված մեքենաների նախագծի համար կարևորագույն նշանակություն ունի: 

Լրահոս

Դիտել ավելին