Vesti.ru-ի փոխանցմամբ` Volkswagen կոնցեռնի բաժնետոմսերն անկում են ապրել այն բանից հետո, ինչ հաղորդվեց, որ ընկերությունը Եվրոպայում վաճառած 800.000 ավտոմեքենաների համար նվազեցրել է ածխածնի արտանետման մասին տվյալները։ Ի հայտ եկած այդ նոր տվյալներն ընկերության համար արժեցել են մոտ 2 միլիարդ եվրո։
VW-ի ներկայացուցիչը հայտնել է, որ դա կարող է առնչվել նաև մյուս ապրանքանիշներին, ինչպիսիք են VW-ը, Audi-ն, Skoda-ն ու Seat-ը։ Խնդիրները հիմնականում առնչվում են դիզելային շարժիչով ավտոմեքենաներին, սակայն կարող է առնչվել նաև բենզինով աշխատող մոդելներին։ Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում VW-ի բաժնետոմսերը նվազել են 5.6 տոկոսով։ Ընկերության բաժնետոմսերը սեպտեմբերից կորցրել են իրենց արժեքի մոտ 1/3-ը։