Կարևոր իրադարձություններ

ԵՄ ներկայացուցիչը տեղյակ չէ, թե որն է ԼՂ հակամարտության գոտում լարվածության պատճառը

04 Նոյեմբեր, 2015 20:13
ԵՄ ներկայացուցիչը տեղյակ չէ, թե որն է ԼՂ հակամարտության գոտում լարվածության պատճառը

ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Հերբերտ Զալբերտը շեշտում է, որ ինքը դեմ չէր այցելել նաև Լեռնային Ղարաբաղ, սակայն գոյություն ունի կարգ և ըստ այդ կարգի է որոշվում այցելությունների վայրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԵՄ ներկայացուցիչը նման պատասխան է տվել Երևանում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողի հարցին, թե ինչու տարածաշրջանային այցելության ժամանակ չի այցելել նաև Ստեփանակերտ` տեղում ծանոթանալու իրավիճակին: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին` Զալբերտն ասաց, որ ԼՂՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է հակամարտության կարգավորման հարցն ու սահմանային վերջին դեպքերը:

«Մենք համակարծիք ենք, որ լարվածությունը շատ մեծ է: Պետք է ցուցաբերվի հարգանք, և կողմերն ամեն ինչ անեն` խուսափելու համար լարվածությունից»,- ասել է Զալբերտը: ԵՄ ներկայացուցիչն ասաց, որ չի կարող մատնանշել պատճառը:

«Կախված պատահարներից` կողմերը մեղադրում են միմյանց: Ես կարծում եմ, որ եթե կառույցը չունի ներկայացուցիչ և չի տիրապետում իրավիճակին, չի կարող ասել` ով է ճիշտ, ով` սխալ»,- ասաց Զալբերտը` հավելելով, որ սահմանին ԵՄ-ի կողմից մոնիտորինգ անելու գաղափարը լավն է, և անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը ներգրավված լինի այդ բարդ խնդրի կարգավորման գործում:

Լրահոս

Դիտել ավելին