Կարևոր իրադարձություններ

Գիտնականները մշակել են գերամուր ապակու նոր տեսակ

04 Նոյեմբեր, 2015 21:54
Գիտնականները մշակել են գերամուր ապակու նոր տեսակ

Ճապոնացի գիտնականները ստեղծել են գերամուր ապակու նոր տեսակ՝ հայտնում է Scientific Reports ամսագիրը: Թեթև, բարակ և շատ ամուր նյութը ստեղծվել է ալյումինի օքսիդի օգտագործմամբ: Կոմերցիոն արտադրությունում հաջող ներդրման դեպքում մշակումը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում, օրինակ՝ սմարթֆոնների ամուր դիսփլեյների կամ ավտոմեքենաների հարվածակայուն ապակիների արտադրությունում:

Ստեղծված նյութը դասվում է օքսիդային ապակիների շարքին և բաղկացած է գլխավորապես սիլիցիումի երկօքսիդից:

Դրան բարձր ամրություն է հաղորդում ալյումինի օքսիդի լրացուցիչ քանակի առկայությունը:

Լրահոս

Դիտել ավելին