Կարևոր իրադարձություններ

Զենև. Հենրիխ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է

04 Նոյեմբեր, 2015 22:38
Զենև. Հենրիխ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է

Ադրբեջանական «Գաբալայի» հարձակվող Սերգեյ Զենևը Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` Դորտմունդի «Բորուսսիայի» հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել «Azerisport»-ին: Զենևը չի ցանկացել խոսել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` առաջիկա խաղին մասնակցության մասին:

-Ի՞նչ եք ակնկալում «Բորուսսիայի» հետ խաղից:

-Իհարկե, բարդ հանդիպում է լինելու: Վերջին շրջանում «Բորուսսիան» շատ լավ է հանդես գալիս: Դա նկատելի է նաև Բունդեսլիգայի խաղերից: Բացի այդ, նրանք տանն են խաղալու. այնպես որ` զգալու են երկրպագուների աջակցությունը: Կարող եմ ասել, որ Դորտմունդում ոչ մի թիմի համար էլ հեշտ չի լինում:

-«Գաբալայի» հաղթանակին քչերն են հավատում: Կարո՞ղ եք անակնկալ մատուցել:

-Եթե չհավատայի հաղթանակին, խաղադաշտ դուրս չէի գա: Եթե մտածում ես, որ պարտվելու ես, ավելի լավ է չխաղաս:

-Դորտմունդում «Գաբալայի» դեմ խաղալու է Հենրիխ Մխիթարյանը: Դա հավելյալ ճնշում չի՞ առաջացնի:

-Չեմ ցանկանում խոսել այդ մասին: Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է:

Լրահոս

Դիտել ավելին