Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պուշկինի անվան մեդալ է շնորհել Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, Ռուսաստանում հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիևիային։
Հանձնման արարողությունն անցկացվել է Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Պուտինը դրա ժամանակ պետական պարգևներ է շնորհել օտարերկրացիներին՝ ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման, բարեկամության, համագործակցության ու փոխըմբռնման հարցում ունեցած ներդրման համար։
Լեյլա Ալիևան շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատելու համար։