Wnews.am-ը գրում է.
Առյուծի համաստեղության տակ ծնվածները շատ ամբիցիոզ են։ Նոր բարձունքների հասնելու ձգտումը նրանց ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում, սակայն նրանք դրա իրագործումը սպասում են ավելի շուտ ճակատագրից, քան ակտիվ պայքարի են գնում հանուն դրա։
Շրջապատին առյուծները վերեւից են նայում, սակայն իրենց հասցեին ցանկացած քննադատություն հիվանդագին են ընդունում։ Բանն այն է, որ այս աստղակերպի տակ ծնվածներն իրենց կողքին չեն տեսնում մարդկանց, ովքեր արժանի կլինեն գնահատել իրենց արարքները։
Առյուծները սովորաբար շատ ծանոթներ են ունենում, սակայն ոչ բոլորի հանդեպ են ջերմ զգացմունքներ տածում։ Հաճախ իրենց շրջապատում են օգտակար մարդկանցով անտեսելով նրանց անձնական արժանիքները։
Հաճախ իրենք են փոշմանում նման ծանոթությունների համար, սակայն իրենց նախկինի պես են պահում։
Ընդհանրապես, առյուծներն օժտված չեն սեփական սխալների վրա սովորելու ունակությամբ։ Բոլոր հաջողությունները նրանք կապում են իրենց արժանիքների հետ, իսկ անհաջողությունները բացատրում ճակատագրի հեգնանքով։
Որպես կանոն, առյուծի կենդանակերի տակ ծնվածները անուղղելի նյութապաշտ են։ Նրանք գնահատում են միայն իրատեսական բարիքներն ու ձգտում են հենց դրանց։
Տղամարդ առյուծները հեշտությամբ են տարվում ինչպես կանանցով, այնպես էլ նոր մտահղացումներով։ Փառասիրությունն իսկապես անսահման է, որը խորանում է առողջ մրցակցության անկարողությամբ։ Ալարելով թշնամու հետ պայքարի մտնել, առյուծները մի դաշտից մյուսն են վազում։
Կին առյուծները շատ երկրպագուներ են ունենում։ Նրանք արտասովոր ակտիվ են, եւ օժտված են ամեն ինչում հասցնելու կարողությամբ։
Հաճախ այս աստղակերպի տակ ծնված կանայք ամուսնանում են մեծահարուստների հետ, սակայն պատճառը ոչ թե սառնասիրտ հաշվենկատությունն է, այլ պարզապես նրանց ավելի հեշտ է սիրել հաջողակ ու հարուստ տղամարդու, քան աղքատ եւ անհաջողակ որեւէ մեկի։
Առյուծներն իշխելու անհագ ցանկություն ունեն ինչպես ընտանիքում, այնպես էլ աշխատանքում եւ ընկերական շրջապատում։ Նրանք բնույթով շատ հպարտ են։
Շրջապատում առյուծները միշտ ուշադրությոն են գրավում։ Նրանք կամ ուշադրության կենտրոնում են կամ նստած են մի անկյունում մռայլ տեսքով, քանի դեռ չեն գրավի բոլոր ներկաների ուշադրությունը։
Նրանք իսկապես շատ հարցերում են գլուխ հանում, ինչն էլ թույլ է տալիս խորհուրդներ տալ մյուսներին, սակայն դա չի կարելի ասել իրենց անձնական կյանքի մասին։ Առյուծն անկեղծորեն սեր է տածում կատարյալի հանդեպ եւ իր այդ ցանկությունը չի թաքցնում։ Նրանք ունեն կատարյալ ունակություններ։
Առյուծ տղամարդիկ կարող են խորապես խոցվել, եթե չհարգեք իրենց տղամարդկությունն ու առատաձեռնությունը։
Առյուծները կարող են լինել լավ կամզակերպիչներ եւ ղեկավարներ։
Նրանցից գրեթե բոլորն ամուսնանում են, նրանք միշտ սիրահարված են, սակայն հաճախ են ունենում անհաջող ամուսնություն, քանի որ շատ հպարտ են։
Առյուծների հպարտությունը չի կարելի կոտրել, քանի որ նման իրավիճակներում նրանք պարզապես դառնում են չբացահայտված, ինչի արդյունքում միայնակ են մնում։
Առյուծները արժանապատվորեն են ընդունում սիրային անհաջողությունները։ Կյանքն առանց սիրո առյուծների համար ոչինչ է։
Առյուծները նախընտրում են, որ իրենց վրա հենվեն, որովհետեւ նրանք պատասխանատվորեն են վերաբերվում թույլերի ու անօգնականների հանդեպ, սիրում են նրանց օգնել։
Առյուծները սիրում են բողոքել, որ ամեն բան իրենցից կախված չէ, որ իրենք ծանր բեռ են կրում իրենց վրա, սակայն ուշադրություն մի դարձրեք, նրանց դուր է գալիս այդ պատասխանատվությունը։
Փորձեք նրանց օգնության ձեռք մեկնել եւ նրանք կհրաժարվեն, նրանք հատկապես չեն ընդունում ֆինանսական օգնությունը։
Առյուծները անզգուշորեն են վարվում փողերի հետ։ Նրանք սիրում են ճոխություն եւ շատ գումարներ են ծախսում հաճույքի եւ ժամանցի վրա։
Իրենց բնույթով առյուծները նպատակասլաց են, նրանց դժվար է շեղել ընտրած ճանապարհից։ Եթե առյուծները աշխատում են, ապա ողջ եռանդով։
Նրանց առաքելությունն է պաշտպանել անպաշտպաններին։ Նրանք հավատարիմ ընկերներ են եւ ուժեղ թշնամիներ։ Այս մարդիկ կենսուրախ են եւ ուժեղ։