Կարևոր իրադարձություններ

Վիեննայի բանակցությունները սկիզբ են դրել Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծմանը. Իրան

05 Նոյեմբեր, 2015 00:17
Վիեննայի բանակցությունները սկիզբ են դրել Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծմանը. Իրան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կարծում է, որ Վիեննայում խաղաղության բանակցությունները հնարավորություն ունեն սկիզբ դնել Սիրիայի հակամարտության լուծմանը, հաղորդում է FNA-ն:

«Հանդիպումը ճիշտ որոշում էր քաղաքական կարգավորման ճանապարհին, և մենք մեր դիրքորոշումների մասին հստակ հայտարարել ենք»,- ասել է դիվանագետը` Սիրիայի ԱԳՆ փոխնախարար Ֆայսալ էլ Մեհդադի հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ ըստ Թեհրանի դիրքորոշման` Սիրիայի հարցը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով, և միայն սիրիացի ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, իսկ մյուս կողմերը պետք է անուղղակի դեր կատարեն:

Մեհդադն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրանցի ժողովրդին ու կառավարությանը, Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման հետ կապված Թեհրանի ջանքերի համար:

Լրահոս

Դիտել ավելին