ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցելությամբ կգտնվի Փարիզում: Համաժողովին նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: