Կարևոր իրադարձություններ

Աչքերի շարժումից կարելի է դատողություններ անել երեխաների պահվածքի մասին. գիտնականներ

05 Նոյեմբեր, 2015 20:16
Աչքերի շարժումից կարելի է դատողություններ անել երեխաների պահվածքի մասին. գիտնականներ

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ արտաքին միջավայրի օբյեկտների հանդեպ երեխայի ուշադրության առանձնահատկությունները շատ բանի մասին են վկայում: Նման եզրահանգնման են եկել լոնդոնյան Մետրոպոլիտեն համալսարանի հետազոտողները: Մասնագետները հետևել են 1-4 տարեկան 180 երեխաների աչքերի շարժմանը, որոնք ծնվել են 2004-2012 թվականներին:

Գիտնականները երեխաներին ցույց են տվել պատկերներ և ֆիքսել են, թե որքան երկար են երեխաները նայում նկարներին: Նրանք պարզել են, որ աչքերի շարժումից կարելի է դատողություններ անել երեխաների պահվածքի մասին: Հետազոտությունը վկայել է, որ երեխաները, որոնք երկար ժամանակ են նայել պատկերին, ավելի հաճախ են դարձել հիպերակտիվ և աշխույժ՝ համեմատած նրանց հետո, որոնք նկարին երկար չեն նայել:

Ընդհանուր առմամբ, այն մասնակիցների դեպքում, որոնք երկար չեն նայել նկարներին, պահվածքի հետ կապված խնդիրների ռիսկն ավելի մեծ է եղել: Մասնագետներն ընդգծում են, որ նման կապ հայտնաբերվում է առաջին անգամ:

Լրահոս

Դիտել ավելին