Կարևոր իրադարձություններ

Պաշտոնանկ արված փոխոստիկանապետը փոշմանել է, որ բերման ենթարկվածներին ծաղրել և սպառնացել է. «ՉԻ»

05 Նոյեմբեր, 2015 08:56
Պաշտոնանկ արված փոխոստիկանապետը փոշմանել է, որ բերման ենթարկվածներին ծաղրել և սպառնացել է. «ՉԻ»

Ինչպես հայտնի է, երկուշաբթի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը:

«ՉԻ» տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանը մի քանի ամիս է, ինչ դիտարկման տակ է, քանի որ նրա գործունեությունից ահագին դժգոհողներ են եղել: Այդ դժգոհությունները ներկայացվել են Վլադիմիր Գասպարյանին, ինչից հետո ոստիկանապետն սկսել է ուշադրությամբ հետեւել Մեհրաբյանի գործունեությանը:

Մեր տեղեկություններով՝ բողոքները վերաբերել են այն իրողությանը, որ Մեհրաբյանն իրեն շատ վատ է պահում բաժին բերման ենթարկվածների հետ՝ մասնավորապես ծաղրի է ենթարկում վերջիններիս, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին՝ խոստանալով, որ այնպես կանի՝ նրանք փոշմանեն:

Այս գործելակերպից դժգոհողները 1-2-ը չեն, եւ հենց սա է առիթ դարձել, որպեսզի Մեհրաբյանը հայտնվի դիտարկման տակ: Իսկ դիտարկումն, ինչպես տեսնում եք, ավարտվել է ամենեւին ոչ հօգուտ Արթուր Մեհրաբյանի: Կարծում են՝ Մեհրաբյանն ահագին փոշմանել է նման վարք ցուցաբերելու համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին