Նոյեմբերի 4-ին, ժամը 22.15-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում ավտոմեքենա արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2109» մակնիշի 34DP733 պետհամարանիշով (վարորդ Ս.Պ.) ավտոմեքենան: