Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 4-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Ֆուչիկիի և Բեգնազարյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 50-ամյա Հարություն Պողոսյանը իր վարած Mercedes 71 VV 017 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 50-ամյա Գյուլնարա Կիտոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ավելին՝ այստեղ