ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը վերնագրված է՝ «ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից»: Միաժամանակ նախագծում, որը քննարկվելու է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, կոչ է արվում «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը» Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում: