Կարևոր իրադարձություններ

Տուլայում վթարի հետևանքով վիրավորվածների բուժման ծախսերը կվճարի ՀՀ կառավարությունը

05 Նոյեմբեր, 2015 11:12
Տուլայում վթարի հետևանքով վիրավորվածների բուժման ծախսերը կվճարի ՀՀ կառավարությունը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՌԴ-ում ավտոբուսի վթարից զոհվածների հիշատակը:

ՀՀ վարչապետ ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երկու օր է ինչ Տրանսպորտի և կապի  նախարար Գագիկ Բեգլարյանն և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գտնվում  են ՌԴ-ում:

Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ վթարից վիրավորվածների բուժման ծախսերը ՀՀ կառավարությունը վերցնելու է իր վրա:

Հիշեցնեք, որշ այսօր երեկոյան Տուլայում  տեղի ունեցած վթարից զոհվածների դիերը ինչպես նաև վիրավորված ՀՀ քաղաքացիները տեղափոխվելու են Հայաստանի Հանրապետություն:

Լրահոս

Դիտել ավելին