Չարտերային DC-4 ինքնաթիռը թռչող ֆանտոմի նման անհետացումից 37 տարի անց վայրէջք է կատարել Վենեսուելայում՝ Կարակասում,1992 թվականին:
Ինքնաթիռը 1955թ-ին Նյու Յորքից Մայամի թռիչք էր իրականացնում: Ուրվական-ինքնաթիռը երկինք բարձրանալուց րոպեներ անց անհետացել է: Այս մասին գրում է wild-mistress-ը:Ականատեսները և ձայնագրությունները վկայում են այն մասին,, որ չարաբաստիկ ուրվական-ինքնաթիռը գոյություն է ունեցել իրականում:Քաղավիացիայի փոխնախարար Ռամոն Էստովարը հայտնել է, որ որպես ապացույց 1955թ-ի օրացույցն է: Օրացույցը օդաչուն թռիչքուղղու վրա է նետել օդ բարձրանալուց և անհետացումից առաջ:
Խուան դե լա Կորտեն, ով այդ ամենին ականատես է եղել թռիչքները կարգավորող խցիկից, հայտնել է. «Տեսել եմ ինքնաթիռը և լսել եմ օդաչուի ձայնը: Նույնիսկ ձեռքումս եմ պահել այդ օրացույցը: Այդուհանդերձ մինչև այժմ չեմ կարողանում հավատալ այդ ամենին: Ինքնաթիռի ուղևորները կարծում էին, որ դեռ 1955 թվականն է: Աստված գիտի, թե որտեղ են եղել նրանք այդքան տարի»:
«Տեսանք ինքնաթիռը, բայց այն ռադարի վրա չէր երևում: Օդաչուին խնդրեցինք անունը հայտնել: Նա էլ հարցրեց մեզ, թե որտեղ է գտնվում: Օդաչուի ձայնը վախեցած էր ու շփոթված: Հայտնեց, որ Նյու Յորքից Մայամի 914 չվերթն է իրականացրել: Հյատնեց նաև, որ ինքնաթիռի սրահում կա 57 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Բոլորս ապշել էինք»,- հավելում է Խուան դե լա Կորտեն:
«Օդաչուին հայտնեցի, որ նրանք Հարավային Ամերիկայում են:Հարցրեցի՝ արդյո՞ք նրանք աղետի են ենթարկվել: Օդաչուն ոչինչ չպատասխանեց: Ինքնաթիռը վայրէջք կատարեց: Այն բարեհաջող էր»:
Խուանը պատմում է, որ ըստ օդաչուհի հայտնած տվյալների՝ նրանք 1955 թվականի հուլիսի 2-ի առավոտյան պետք է Մայամիի միջազգային օդանավակայանում լինեին:
«Աստված իմ: Այստեղ ինչ-որ բան այն չէ»,- բղավում էր օդաչուն:
«Լսվում էր նրա ծանր շնչելը, նա շփոթված էր : Փորձեցի հանգստացնել նրան ասելով, որ իքնաթիռին փրկարարների խումբ է մոտենում»:
«Ո´չ, ոչ, մի´ մոտեցեք: Մենք այստեղից հեռանում ենք»,- բղավել է օդաչուն ինքնաթիռի սրահից: Րոպեներ անց ինքնաթիռն օդ է բարձրացել:
Փրկարարակն թիմն այդ ամենին ականատես է եղել: Նրանք պատմում են,որ տեսել են ինքնաթիռի ուղևորենրի պատուհաններին սեղմված դեմքերը: Տեսել են, թե ինչպես է օդաչուն ինչ-որ թղթապանակ թափահարում: Ըստ երևույթին՝ այդտեղից էլ ընկել է օրացույցը:
Քաղավիացիայի ղեկավարությունը պահպանել է ինքնաթիռի օդաչուների հետ ունեցած բոլոր ձայնագրությունները: Նրանք մինչև հիմա փորձում են պարզել այդ ուրվական-ինքնաթիռի առեղծվածային անհետացումը:
Թարգմանությունը՝ Լուսինե Ազիզյանի