ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց նոյեմբերի 10-ին ԱԺ-ի արտահերթ նիստ գումարելու հարցը: Առաջարկվում է 13 փաթեթ ԱԺ-ում դնել քննարկման:
Նիստը գումարվում է հետևյալ օրակարգով՝
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Կ-869-13.10.2015-ՍՀ
(նախագիծ, քննարկման շարունակություն),
2) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»,
«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
(երկրորդ ընթերցում),
3) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,
«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»: