Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև

05 Նոյեմբեր, 2015 11:46
Բողոքի ակցիա` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև

Նոյեմբերի 6-ին ժամը 16:00-ին “Հանուն օրենքի” հասարակական շարժումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև (Ֆրիկի 21, մուտքը Պռոշյան փողոցից) կազմակերպելու է բողոքի ակցիա՝ պահանջելով չանտեսել մեծամասնության իրավունքը։ Ակցիային մասնակցելու են նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց սերունդները ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ: Եվրոպական միությունը հանդիսանում է որպես դեմոկրատական հիմնարար արժեքներ կրող միջազգային կառույց, որը հետամուտ է ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Սակայն “Հանուն օրենքի” հասարակական շարժման ակտիվիստնեը համոզվաժ են, որ տարբեր տեսակի կասկածելի փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելը և այն հավասարեցնելը ազգային արժեքներին՝ անտեսելով մեծամասնության կարծիքը, նշանակում է դեմ լինել միասնական արժեհամակարգի գոյությանը և ատոմիզացնել հասարակությունը՝ դրանով իսկ խարխլելով պետության հիմքերը։ Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների կողմից բողոքին չարձագանքելու դեպքում, շարժման ակտիվիստների կայրեն ԼԳԲՏ համայնքի դրոշը: “Հանուն օրենքի” հասարակական շարժումը նաև դատապարում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, որում նա անդրադարձել է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հայկական հասարակության բացասական վերաբերմունքին: Դեսպանի հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ բռնության այդ կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ»: “Հանուն օրենքի” հասարակական շարժումը ցանկանում է նշել, որ հայ հասարակության մեջ այլասերվածության տարածման և հոմոսեքսուալիզմի քարոզչության դեմ խիստ բացասական վերաբերմունքը պայմանավորված է հենց հայկական ազգային արժեքներով և ավանդույթներով, համաձայն որոնց ընտանիքում տղամարդու և կնոջ միջև եղած հարաբերությունները սրբություն են համարվում։ Մենք, լինելով հայ, մի ազգի ներկայացուցիչ, որը առաջինը ընդունեց քրիտոնեությունը որպես պետական կրոն, հարկ ենք համարում պաշտպան կանգնել քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք ցանկանում խախտել որևիցե մեկի իրավունքները, սակայն նաև թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքը՝ ապրել այնպես, ինչպես վայել է իսկական քրիստոնյային, հայկական արժեքներ կրող անձին:

Լրահոս

Դիտել ավելին