Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը

05 Նոյեմբեր, 2015 11:49
Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը` Արսենի Յացենյուկի փոխարեն։ Այդ մասին, ինչպես փոխանցում է Обозреватель-ը, նա ասել է բրյուսելյան Politico թերթին տված հարցազրույցում։

«Ես ցանկանում եմ լինել բարեփոխումների դրոշակակիրը»,- ասել է Սաակաշվիլին:

Ընդ որում՝ նա քննադատել է Յացենյուկին` տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու համար։

Լրահոս

Դիտել ավելին