Եթե ուզում ես Հայաստանում որևէ հանգստյան տանը Ամանոր դիմավորես, ապա պիտի հետո 2 տարի վարկ փակես: Այո, ես ասեցի էս նոր տարին ընտանյոք հանդերձ հայկական որևէ հանգստան տանը անցկացնենք՝ համ մաման չի չարչարվի, համ տները չենք կեղտոտի, համ էլ կհանգստանանք էլի ձեռի հետ:
Էն էլ... նայելով բոլոր գները՝ միանգամից հասկացա, որ մաման ըսկի չի նեղվում, որ չարչարվումա, տները նորից կհավաքենք ու վապշե ինչ ենք արել, որ հանգստանանք տնաշեն :ՃՃՃ
Ասածս ինչա՝ ավելի լավա գնաս Դուբայ սիրուն նոր տարի անես, կայիֆ հանգստանաս, ֆռֆռաս, էժանով հեռախոս առնես, քան մեր երկրում նշես:
Հարգելի պատասխանատուներ՝ տուրիզմ տուրիզմ ասելով ձեզ կոտորում եք, սկի հայը չի կարում իր երկրում նոր տարի անի, դուք ոնց եք մտածում, որ արտասահմանցին էդքան փող կտա մեր մոտ նոր տարի անի: Ամոթա:
Հ.Գ. Բայց ամենախնդալուն էնա, որ արդեն դժվարա բռոնյա անել, քանի որ սաղ տեղերը համարյա զբաղված են:
Այ հրաշքը սա յա