Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապի կենսագրության մասին ֆիլմի նորամուտը Վատիկանում տեղի կունենա դեկտեմբերի 1-ին

05 Նոյեմբեր, 2015 14:24
Հռոմի պապի կենսագրության մասին ֆիլմի նորամուտը Վատիկանում տեղի կունենա դեկտեմբերի 1-ին

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին առաջին կենսագրական ֆիլմի համաշխարհային նորամուտը Վատիկանում տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։ Դրանից հետո Դանիել Լուչետիի «Ինձ անվանեք Ֆրանցիսկոս» ֆիլմը կհայտնվի իտալական վարձույթում։

Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են Հռոմի պապի կենսագրության դետալները՝ սկսած պատանի տարիքում Արգենտինա տեղափոխվելուց և Բուենոս Այրեսի արվարձանում քահանա աշխատելուց մինչև կաթոլիկների առաջնորդ դառնալը։ Երիտասարդ պապի դերը խաղալու է արգենտինացի դերասան Ռոդրիգո դե լա Սերնան։

Լրահոս

Դիտել ավելին