«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը դրվագ է վերհիշել իր նախկին թիմակիցներ Ռուդ վան Նիստելրոյի և Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ.
«Մի անգամ ականատես եմ եղել ծեծկռտուքի Վան Նիստելրոյի և Ռոնալդուի միջև: Նիստելռոյը հարվածեց Ռոնալդուին, ով այդժամ 21 տարեկան էր, ես միջամտեցի և պատասխան հարված հասցրի հոլանդացուն: Իմ հարվածին նա ոչնչով չպատասխանեց»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:
Նշվում է, որ դեպքը եղել է 2005/2006 թվականների մրցաշրջանում, որի ավարտին Վան Նիստելռոյը լքել է մանչեսթերյան թիմը: