Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը

05 Նոյեմբեր, 2015 17:16
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:

«Ռուսաստանը ողջունում է բարեկամական երկիր Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը։ ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ընտրությունների մոնիթորինգին մասնակցել են նաև ՌԴ ԿԸՀ-ի, Դաշնության խորհրդի, Պետդումայի ներկայացուցիչները, որոնք այլ երկրներից իրենց գործընկերների հետ միասին բարձր գնահատական են տվել քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանը։ Դիտորդներն ընդգծել են, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափորոշիչներին ու երկրի օրենսդրությանը, ինչպես նաև բացակայում են լուրջ խախտումները։

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները դարձել են նոր լուրջ քայլ՝ պետական իշխանության ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության զարգացման համար՝ երկրում ապահովելով ներքաղաքական կայունություն»,- ասել է նա:

Լրահոս

Դիտել ավելին